3D նկարիչ

3D նկարիչ

3D նկարիչ

Հեռահար կամ գրասենյակից (Երևան, ՀՀ)    

Playrix Armenia-ն Հայաստանում խոշորագույն խաղերի ծրագրավորման ընկերությունն է: Մենք Playrix ընկերությունների միջազգային ընտանիքի անդամ ենք, որը հանդիսանում է աշխարհում բջջային խաղերի ամենամեծ 3 հրատարակիչներից մեկը։

Մեր խաղերը ամեն ամիս խաղում են ավելի քան 100 մլն մարդ: Մեր հաջողությունը մեր տաղանդավոր թիմի աշխատանքի արդյունքն է: Ավելի քան 3000 մասնագետ ամբողջ աշխարհում լուծում են ունիկալ խնդիրներ և թելադրում են նոր որակի չափանիշներ ամբողջ ինդուստրիայի համար: Playrix Armenia-ում կարելի է աշխատել ցանկածած վայրից. Երևանում գրասենյակից կամ աշխարհում ցանկացած կետից` հեռահար:

Մենք փնտրում ենք փորձված 3D նկարչի, որը կմասնակցի բարձրակարգ խաղային 3D գրաֆիկայի ստեղծման բոլոր փուլերին:

Playrix-ի խաղերը հայտնի են գրաֆիկայի բարձրակարգ որակով, և մեր թիմը ամեն օր աշխատում է այդ որակի պահպանման վրա: Այս պաշտոնում դուք հնարավորություն կունենաք աշխատել ոչ միայն արդեն թողարկված նախագծերի գրաֆիկայի վրա, այլ նաև նոր խաղերի, որոնք կլինեն մշակման փուլում:

Մեր աշխատանքների օրինակներին կարող եք ծանոթանալ այստեղ` https://www.artstation.com/playrix:

Պատասխանատվություններ

  • high և low poly տարբեր խաղային օբյեկտների և կերպարների ստեղծում տրված կոնցեպտներով:
  • UV unwrap-ի ստեղծում:
  • hand painted տեքստուրաների ստեղծում:
  • 3D մոդելների սպրայտերով ռենդեր:

Պահանջվող Որակավորումներ

  • Պորտֆոլիոյի առկայություն casual ոճի մեջ:
  • high և low poly մոդելավորման ունակություններ, հարթեցման և անիմացիայի համար մոդելավորման նրբությունների իմացություն:
  • 3D գրաֆիկայի խմբագրերի ազատ տիրապետում՝ 3ds Max, ZBrush, Maya, Blender:
  • Մոդելով կամ պատրաստի փռվածքով տեքստուրավորման, մատերիալների հատկությունների մշակման, տեքստուրաների լուսավորման ունակություններ:
  • Substance Painter–ի և Photoshop-ի տիրապետում:
  • 3D մոդելի լուսավորմամբ և մատերիալներով ռենդերի ունակություններ որևէ հայտնի ծրագրի կիրառմամբ՝ V-Ray, Mentalray և այլն:
  • Լավ կլինի, եթե` ունենաք 3D անիմացիայով աշխատանքային փորձ և խաղային engine-ների աշխատանքի հիմունքների իմացություն:

Արտոնություններ

  • Գերազանց առողջական ապահովագրություն աշխատակիցների և իրենց երեխաների համար:
  • Հիվանդության ընթացքում (անաշխատունակության տեղեկանքով պահումների դեպքում) աշխատավարձի ամբողջական փոխհատուցում:
  • Լիարժեք և առողջ սնունդ գրասենյակում:
  • Աշխատանք հեռահար կամ գրասենյակում, կամ համատեղ ձևաչափով:
  • Կորպորատիվ համակարգչային տեխնիկայի տրամադրում:
  • Մարզասրահի հաճախման ծախսերի փոխհատուցում:
  • Անգլերենի, ռուսերենի ուսուցման ծախսերի փոխհատուցում:
  • Կրթական դասընթացների համաֆինանսավորում:
  • Ամենամյա ներքին PlayrixCon կոնֆերենցիաներին մասնակցություն:
  • «ՄԻՖ» էլեկտրոնային գրադարանի բաժանորդագրություն։
  • Կորպորատիվ հոգեբանի ծառայություն:

Դիմել այս աշխատանքի համար

Apply to this job now by sending your resume to jobs@playrix.am with “3D նկարիչ” written in the title of the email.