2D անիմատոր

2D անիմատոր

2D անիմատոր

Հեռահար կամ գրասենյակից (Երևան, ՀՀ)    

Playrix Armenia-ն Հայաստանում խոշորագույն խաղերի ծրագրավորման ընկերությունն է: Մենք Playrix ընկերությունների միջազգային ընտանիքի անդամ ենք, որը հանդիսանում է աշխարհում բջջային խաղերի ամենամեծ 3 հրատարակիչներից մեկը։

Մեր խաղերը ամեն ամիս խաղում են ավելի քան 100 մլն մարդ: Մեր հաջողությունը մեր տաղանդավոր թիմի աշխատանքի արդյունքն է: Ավելի քան 3000 մասնագետ ամբողջ աշխարհում լուծում են ունիկալ խնդիրներ և թելադրում են նոր որակի չափանիշներ ամբողջ ինդուստրիայի համար: Playrix Armenia-ում կարելի է աշխատել ցանկածած վայրից. Երևանում գրասենյակից կամ աշխարհում ցանկացած կետից` հեռահար:

Playrix AM-ի Art թիմը փնտրում է motion design-ում կամ 2D անիմացիայում փորձ ունեցող մասնագետի, որը կմիանա մեզ ստեղծելու միլիոնավոր մարդկանց կողմից ամեն օր խաղացվող հիթային խաղեր:

Մեր աշխատանքների օրինակներին կարող եք ծանոթանալ այստեղ` https://www.artstation.com/playrix:

Պատասխանատվություններ

  • Իրերի, օբյեկտների և ինտերֆեյսի 2D անիմացիաների ստեղծում։
  • Անիմացիաների խորքային օպտիմիզացիա և էքսպորտ, ներդրման աջակցություն։
  • Էֆֆեկտների մշակում` օբյեկտների հայտնվում / անհետացում, մեխանիզմների աշխատանք, ջրի, ձյան, լուսավորության և այլն:
  • 2D Կերպարների անիմացիա։

Պահանջվող Որակավորումներ

  • 2D անիմացիայի և Particle System-ով աշխատանքային փորձ հետևյալ պաշտոններում` 2D Animator, VFX Artist, Motion Designer, Technical Artist։
  • Անիմացիայի սկզբունքների իմացություն, դինամիկայի, ձևի, գույնի և կոմպիզիցիայի լավ զգացողություն:
  • Spine-ի կամ Adobe Animate-ի խորը իմացությունը (ցանկալի է նաև տիրապետել Adobe After Effects-ին):
  • 2D asset-ների հետ աշխատանք Photoshop/Illustrator միջավայրում։
  • Պորտֆոլիոյի առկայություն։
  • Լավ կլինի, եթե` ունենաք 3D մոդելինգի և անիմացիայի հմտություններ։

Արտոնություններ

  • Գերազանց առողջական ապահովագրություն աշխատակիցների և իրենց երեխաների համար:
  • Հիվանդության ընթացքում (անաշխատունակության տեղեկանքով պահումների դեպքում) աշխատավարձի ամբողջական փոխհատուցում:
  • Լիարժեք և առողջ սնունդ գրասենյակում:
  • Աշխատանք հեռահար կամ գրասենյակում, կամ համատեղ ձևաչափով:
  • Կորպորատիվ համակարգչային տեխնիկայի տրամադրում:
  • Մարզասրահի հաճախման ծախսերի փոխհատուցում:
  • Անգլերենի, ռուսերենի ուսուցման ծախսերի փոխհատուցում:
  • Կրթական դասընթացների համաֆինանսավորում:
  • Ամենամյա ներքին PlayrixCon կոնֆերենցիաներին մասնակցություն:
  • «ՄԻՖ» էլեկտրոնային գրադարանի բաժանորդագրություն։
  • Կորպորատիվ հոգեբանի ծառայություն:

Դիմել այս աշխատանքի համար

Apply to this job now by sending your resume to jobs@playrix.am with “2D անիմատոր” written in the title of the email.