Պատմողական դիզայներ / սցենարիստ

Պատմողական դիզայներ / սցենարիստ

Պատմողական դիզայներ / սցենարիստ

Հեռահար կամ գրասենյակից (Երևան, ՀՀ)    

Playrix Armenia-ն Հայաստանում խոշորագույն խաղերի ծրագրավորման ընկերությունն է: Մենք Playrix ընկերությունների միջազգային ընտանիքի անդամ ենք, որը հանդիսանում է աշխարհում բջջային խաղերի ամենամեծ 3 հրատարակիչներից մեկը։

Մեր խաղերը ամեն ամիս խաղում են ավելի քան 100 մլն մարդ: Մեր հաջողությունը մեր տաղանդավոր թիմի աշխատանքի արդյունքն է: Ավելի քան 3000 մասնագետ ամբողջ աշխարհում լուծում են ունիկալ խնդիրներ և թելադրում են նոր որակի չափանիշներ ամբողջ ինդուստրիայի համար: Playrix Armenia-ում կարելի է աշխատել ցանկածած վայրից. Երևանում գրասենյակից կամ աշխարհում ցանկացած կետից` հեռահար:

Մենք փնտրում ենք տաղանդավոր, ստեղծարար Narrative Designer-ի (պատմողական դիզայների), ով իր կարևորագույն դերը կկատարի միջազգային ճանաչում վայելող խաղերի ստեղծման գործում:

Պատասխանատվություններ 

  • Խաղերի ընդհանուր սցենարական մասի մշակում։
  • Խաղային տեքստերի ու երկխոսությունների մշակում, խմբագրում։
  • Լոկացիաների վիզուալ նկարագրության և սյուժետի մշակում։
  • Կերպարների, օբյեկտների և իրադարձությունների բնութագրերի ու նրանց շուրջ պատմողական բովանդակության ստեղծում։
  • Բարձրորակ խաղային փորձի մշակում գեյմ դիզայներների հետ համատեղ։

Պահանջվող Որակավորումներ 

  • Ռուսերենի գերազանց իմացություն (գրավոր և բանավոր):
  • Ռուսերենով սցենարներ, պատմություններ գրելու փորձ։
  • Գեյմ դիզայներ կամ սցենարիստ աշխատելու նվազագույնը 1 տարվա փորձ:
  • Պորտֆոլիոյի առկայությունը կդիտվի որպես առավելություն:
  • Բջջային և f2p խաղերում մեծ փորձը կդիտվի որպես առավելություն:

Արտոնություններ

  • Գերազանց առողջական ապահովագրություն աշխատակիցների և իրենց երեխաների համար:
  • Հիվանդության ընթացքում (անաշխատունակության տեղեկանքով պահումների դեպքում) աշխատավարձի ամբողջական փոխհատուցում:
  • Լիարժեք և առողջ սնունդ գրասենյակում:
  • Աշխատանք հեռահար կամ գրասենյակում, կամ համատեղ ձևաչափով:
  • Կորպորատիվ համակարգչային տեխնիկայի տրամադրում:
  • Մարզասրահի հաճախման ծախսերի փոխհատուցում:
  • Անգլերենի, ռուսերենի ուսուցման ծախսերի փոխհատուցում:
  • Կրթական դասընթացների համաֆինանսավորում:
  • Ամենամյա ներքին PlayrixCon կոնֆերենցիաներին մասնակցություն:
  • «ՄԻՖ» էլեկտրոնային գրադարանի բաժանորդագրություն։
  • Կորպորատիվ հոգեբանի ծառայություն:

Դիմել այս աշխատանքի համար

Apply to this job now by sending your resume to jobs@playrix.am with “Պատմողական դիզայներ / սցենարիստ” written in the title of the email.