Առաջատար 2D նկարիչ

Առաջատար 2D նկարիչ

Առաջատար 2D նկարիչ

Հեռահար կամ գրասենյակից (Երևան, ՀՀ)    

Playrix Armenia-ն Հայաստանում խոշորագույն խաղերի ծրագրավորման ընկերությունն է: Մենք Playrix ընկերությունների միջազգային ընտանիքի անդամ ենք, որը հանդիսանում է աշխարհում բջջային խաղերի ամենամեծ 3 հրատարակիչներից մեկը։

Մեր խաղերը ամեն ամիս խաղում են ավելի քան 100 մլն մարդ: Մեր հաջողությունը մեր տաղանդավոր թիմի աշխատանքի արդյունքն է: Ավելի քան 3000 մասնագետ ամբողջ աշխարհում լուծում են ունիկալ խնդիրներ և թելադրում են նոր որակի չափանիշներ ամբողջ ինդուստրիայի համար: Playrix Armenia-ում կարելի է աշխատել ցանկածած վայրից. Երևանում գրասենյակից կամ աշխարհում ցանկացած կետից` հեռահար:


Մենք փնտրում ենք ունիվերսալ նկարչի, որը ոչ միայն կկարողանա իր ամողջ պոտենցիալը իրականացնել մեր պրոֆեսիոնալ թիմի կազմում, այլ նաև բարձրացնել մեր խաղերի գրաֆիկան նոր մակարդակի: 

Playrix-ի խաղերը հայտնի են գրաֆիկայի բարձրակարգ որակով, և մեր թիմը ամեն օր աշխատում է այդ որակի պահպանման վրա: Այս պաշտոնում դուք հնարավորություն կունենաք աշխատել ոչ միայն արդեն թողարկված նախագծերի գրաֆիկայի վրա, այլ նաև նոր խաղերի, որոնք կլինեն մշակման փուլում:

Մեր աշխատանքների  օրինակներին կարող եք ծանոթանալ այստեղ` https://www.artstation.com/playrix:

Պատասխանատվություններ

  • Իլլուստրացիաների, կերպարների, ֆոների և այլ նյութերի ստեղծում։
  • Թեմատիկ կոնցեպտների ստեղծում:
  • Բջջային խաղերում գրաֆիկական ոճերի մշակում և հետևում։
  • Արտ բաժնի աշխատանքների որակի ամբողջական վերահսկում։
  • Գեյմ դիզայն բաժնի հետ սերտ համագործակցություն։
  • Խաղային գրաֆիկայի և UI-ի իրականացման աջակցություն ծրագրավորողների թիմին:

Պահանջվող Որակավորումներ

  • Նմանատիպ պաշտոն զբաղեցնելու 2+ տարվա փորձ:
  • Casual ոճի պորտֆոլիոյի առկայություն:
  • Վեկտորային / կոնցեպտուալ իլլուստրացիայի գերազանց հմտություններ:
  • Photoshop, Illustrator և այլ գործիքների խորը տիրապետում:
  • Դիզայնի, գույների, կոմպոզիցիաների նկատմամբ սուր աչքի առկայություն:
  • Մարդու ու կենդանիների անատոմիաների իմացություն։ 
  • Բջջային խաղային ինթերֆեյսերի մշակման սկզբունքների իմացություն։

Արտոնություններ

  • Գերազանց առողջական ապահովագրություն աշխատակիցների և իրենց երեխաների համար:
  • Հիվանդության ընթացքում (անաշխատունակության տեղեկանքով պահումների դեպքում) աշխատավարձի ամբողջական փոխհատուցում:
  • Լիարժեք և առողջ սնունդ գրասենյակում:
  • Աշխատանք հեռահար կամ գրասենյակում, կամ համատեղ ձևաչափով:
  • Կորպորատիվ համակարգչային տեխնիկայի տրամադրում:
  • Մարզասրահի հաճախման ծախսերի փոխհատուցում:
  • Անգլերենի, ռուսերենի ուսուցման ծախսերի փոխհատուցում:
  • Կրթական դասընթացների համաֆինանսավորում:
  • Ամենամյա ներքին PlayrixCon կոնֆերենցիաներին մասնակցություն:
  • «ՄԻՖ» էլեկտրոնային գրադարանի բաժանորդագրություն։
  • Կորպորատիվ հոգեբանի ծառայություն:

Դիմել այս աշխատանքի համար

Apply to this job now by sending your resume to jobs@playrix.am with “Առաջատար 2D նկարիչ” written in the title of the email.