Թափուր
աշխատատեղեր
Ծանոթացեք մեր թափուր աշխատատեղերի ցուցակին և հավաքագրման գործընթացի փուլերին
Հավաքագրման գործընթաց

1. Հայտի ներկայացում
Եթե Ձեր գիտելիքները և հմտությունները համապատասխանում են պահանջվող որակավորումներին, ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը/պորտֆոլիոն jobs@playrix.am էլ. հասցեին։ Մենք մանրամասն ուսումնասիրում ենք բոլոր դիմումները:

2. Թեստ
Այս փուլում նախատեսվում է մի քանի թեստային աշխատանք՝ Ձեր կարողությունները և գիտելիքները գնահատելու համար։ Այս փուլը նաև կօգնի Ձեզ հասկանալ մեր թիմում աշխատելու նրբություններն և առանձնահատկությունները:

3. Հարցազրույց
Թեստային փուլը հաջողությամբ ավարտելուց հետո կհրավիրվեք տեխնիկական հարցազրույցի: Դուք կհանդիպեք մեր գործադիր տնօրենին և ՄՌԿ ղեկավարին՝ միմյանց ավելի լավ ճանաչելու հնարավորություն ունենալու համար:

4. Առաջարկ
Առաջին երեք փուլերի հաղթահարումից հետո մենք Ձեզ պաշտոնական աշխատանքային առաջարկ կանենք՝ նախանշելով մեզ մոտ աշխատելու բոլոր առավելություններն ու պայմանները:

5. Դուք ասում եք՝ այո՜
Մեր առաջարկն ընդունելուց հետո դուք դառնում եք մեր սիրելի թիմակիցը: Այդ պահից սկսած մենք կանենք ամեն ինչ Ձեր աշխատանքային գործընթացն առավել հարմարավետ դարձնելու համար։

6. Բարի գալուստ թիմ
Այժմ դուք մեր միջազգային կազմակերպության տաղանդաշատ մասնագետներից մեկն եք: Ձեր թիմակիցները կօգնեն և կաջակցեն բոլոր հարցերում՝ հնարավորինս սահուն դարձնելով աշխատանքային բոլոր գործընթացները:
Ի՞նչով ենք մենք առանձնանում
Աշխատելով Փլեյրիքս Արմենիայում՝ Դուք մասնակցելու եք լավագույն բջջային խաղերի ստեղծմանը, ստանալու եք առավելությունների և փոխհատուցումների գերազանց փաթեթ և աշխատելու եք ոգևորող և Ձեր լավագույն հատկանիշները սնուցող միջավայրում:
