Կարիերա

Դարձիր մեր թիմի անդամ և ստեղծելով խաղեր պարգևիր ուրախություն միլիոնավոր մարդկանց

Կարիերա

Կարիերա

Մեզ համար առաջնահերթ է Ձեր մասնագիտական գոհունակությունն ու շարունակական աճը: Առաջին իսկ օրվանից մենք աջակցելու և ոգեշնչելու ենք Ձեզ՝ նպաստելով մասնագիտական կատարելագործմանը: Լինելով Playrix միջազգային ընտանիքի անդամ՝ Դուք օգտագործելու եք մասնագիտական լավագույն գործիքները և նորագույն տեխնոլոգիաները, ազատ օգտվելու եք գիտելիքների բազայից և բաց գրադարանից, ինչպես նաև փորձի և հմտությունների փոխանակում եք իրականացնելու բջջային խաղերի ոլորտում հայտնի փորձագետների և տաղանդների հետ:

Ձեր բարեկեցությունը

Մենք հոգ ենք տանում մեր թիմակիցների բարեկեցության մասին: Հետևաբար, մենք առաջարկում ենք լավագույն աշխատանքային պայմանները. արտոնությունների գերազանց փաթեթ, որը ներառում է առողջության ապահովագրություն, անվճար լանչ, գործուղումներ, վճարի փոխհատուցում անգլերենի և մասնագիտական դասընթացների համար: Բացի այդ, մենք նպաստում ենք մեր բոլոր աշխատակիցների գործնական և անձնական կյանքի միջև հավասարակշռության պահպանմանը։

Ձեր բարեկեցությունը
Առողջ ապրելակերպ

Առողջ ապրելակերպ

Մենք խրախուսում ենք մեր տաղանդներին վարել առողջ ապրելակերպ և զբաղվել սպորտով։ Կարևոր է, որ մեր տաղանդները համապատասխան ժամանակ հատկացնեն հանգստանալու և վերալիցքավորվելու համար։ Մեր արտոնությունների փաթեթը ներառում է սպորտի և մարզումների վճարի փոխհատուցում: Բացի այդ, կազմակերպվում ենք սպորտային տարաբնույթ միջոցառումներ, ինչպիսիք են վազքը, լողը, թենիսը, ֆուտբոլը և այլն:

PlayrixCON

Ամեն տարի մենք միասին ճանապարհորդում ենք դեպի Փլեյրիքս ընտանիքի միջազգային համաժողով՝ PlayrixCON, որը բջջային խաղերի ոլորտի ամենասպասված իրադարձություններից մեկն է։ PlayrixCON-ը հյուրընկալում է ավելի քան 4000 փլեյրիքսեցի աշխարհի տարբեր մասերից` փոխանակվելու փորձով և գիտելիքներով, անցկացնելու մասնագիտական սեմինարներ, ինչպես նաև միասին աշխատելու և զվարճանալու համար:

PlayrixCON
Ընտանիք և համայնք

Ընտանիք և համայնք

Մենք ոչ միայն սիրում ենք քրտնաջան աշխատել և ստեղծել բարձրորակ բջջային խաղեր, այլև զվարճանալ և հավաքույթներ կազմակերպել: Playrix Armenia-ում մենք հոգ ենք տանում շրջակա միջավայրի մասին և օգտագործում ենք ցանկացած հնարավորություն մեր երկրի հետագա զարգացմանը նպաստելու համար։

Միացեք մեր թիմին!

Մենք փնտրում ենք տաղանդավոր մասնագետների մեր աճող թիմին
միանալու համար: Ուղարկեք մեզ ձեր ռեզյումեն և պորտֆոլիոն:

Դիմել հիմա