Playrix Armenia-ն Երևանում տեղակայված բջջային խաղերի ծրագրավորման ստուդիա է և Playrix ընկերությունների միջազգային ընտանիքի անդամ
Մեր արժեքները
Որակ
Մենք ակնկալում ենք որակի բարձրագույն չափանիշներ մեր աշխատանքի բոլոր դրսևորումներում, մեծ և փոքր: Մեր թիմը մշտապես ձգտում է կատարելության և կարող է հպարտանալ բջջային խաղերի F2P շուկայում իր ստեղծած և աշխարհում լավագույնը համարվող խաղերով:
Արդյունք
Մեր թիմակիցներից յուրաքանչյուրը ձգտում է հասնել բացառիկ արդյունքների իր աշխատանում: Մենք մեծապես կարևորում ենք աշխատանքի կատարման արդյունքները` թե քանակական, և թե որակական առումով։
Պատասխանատվություն
Մենք, մեր թիմում, բոլորս մեծագույն պատասխանատվությամբ գործում ենք ի շահ մեր ընկերության՝ պահպանելով մեր հիմնարար արժեքները, նպատակներն և տեսլականը:
Զարգացում
Կատարելագործվելու և նորարարելու մեր ցանկությունն անսպառ է։ Մենք միշտ ձգտում ենք ստանձնել նոր ու բարդ առաջադրանքներ, զարգացնել մեր հմտությունները և ընդլայնել գիտելիքները:
Փոխգործակցություն
Աշխատելով միասին, բոլորս ձգտում ենք ամենաարդյունավետ փոխգործակցությանը։ Ազնվությունն ու բաց լինելը թիմակիցների առջև մեր աշխատանքի կարևորագույն հատկանիշներից է:
Աճ
Մեր տաղանդավոր թիմը մեր գլխավոր արժեքն է: Փլեյրիքս Արմենիայում մենք ստեղծել ենք միջավայր, որտեղ մեզ նոր միացած թիմակիցները կարողանում են ամեն օր և ազատորեն սովորել իրենց ավելի փորձառու գործընկերներից: